Հույսի ուժը…

Մեր ուսումնական կենտրոնը հյուրընկալեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործող «Հույսի ուժ» կազմակերպության անդամ տիկին Աննի Եկմեկչյանին և համանուն ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ տիկին Սուսաննա Գասպարյանին:

Ֆրանս-հայկական մարդասիրական այս միությունը սատարում է հայ երիտասարդությանը հիմնականում կրթության ոլորտում:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ասոցիացիային կենտրոնում սովորող և 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին մասնակցած ընտանիքների թվով 9 սովորողներին ցուցաբերած աջակցության համար: Այս բարի ձեռնարկի շնորհիվ մեր երիտասարդները հնարավորություն կունենան անվճար հիմունքներով ուսում ստանալ կենտրոնում: