Դեսպանի այցը SEPR

Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակության չորրորդ համաժողովի շրջանակում դեսպան Լույոն թեմային վերաբերող մի քանի հանդիպումներ և այցելություններ ունեցավ։ Այսպիսով, դեսպանը հանդիպեց Վալանսի քաղաքապետ պարոն Դարագոնին՝ քննարկելու Վալանս և Իջևան քաղաքների միջև համագործակցությունը, այնուհետև՝ Գորիսի քույր քաղաք Վիենի քաղաքապետին, ինչպես նաև Վիենի ասոցիացիաներին, որոնք կյանքի են կոչում քաղաքների այս եղբայրացումը: Վերջում, դեսպան Լույոն այցելեց SEPR ուսումնական հաստատություն, որի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA -ը, և հանդիպում ունեցավ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ պարոն Ֆիլիպ Մյունյեի հետ: