Դեֆիլե

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում #CEPFA20 հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվեցին մեր ուսանողների կողմից կարված հագուստները🚶‍♀️☝️Ի դեպ՝ միջոցառման վայրը պատահական չէր ընտրված: Դեֆիլեի առաջին մասը՝ հայկական զարդանախշերով հավաքածուն, կրում էր «Կոմիտաս» խորագիրը🖤🤍:Իսկ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը վկայակոչող Լեժե-Քոչար հավաքածուն կտորի վրա կատարված բատիկա է, որը ծնվել է ժամանակակից արվեստի հայ և ֆրանսիացի հայտնի նկարիչներ և քանդակագործներ Երվանդ Քոչարի և Ֆերնան Լեժեի ստեղծագործությունների մոտիվների հիման վրա🎨: 👭Փոքրիկների դեֆիլեն և «Գարուն» հավաքածուն ուղղակի հրաշք էին…