Դիմորդի անկյուն

Հարգելի՛ դիմորդներ,

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերի ընդունումը կատարվում է առցանց՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով` https://dimord.emis.am/:          

Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • լրացնել դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը (սոցիալական քարտ) կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը:

Կից ներբեռնել նաև`

  • լուսանկար,
  • կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  • կցագրման վկայականի պատճենը (առկայության դեպքում)

Դիմումներն ընդունվում են.

  • Ոչ ոլորտային մասնագիտություններով (խոհարար, վարսահարդար, դերձակ, հրուշակագործ)՝

մինչև սույն թվականի օգոստոսի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ առանց քննության: Մրցույթը կիրականացվի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

  • Ոլորտային մասնագիտություններով (ատամնատեխնիկ)՝

մինչև օգոստոսի 03-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունով «Կենսաբանություն» առարկայից (գրավոր), որը կանցկացվի

2022 թվականի օգոստոսի 09-ին, ժամը՝ 9:00,

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում,

  հասցեն՝ Տիգրան Մեծի 38:     

Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության՝ որակավորման, մասնագիտացման հայտագրմամբ: Դիմորդների կողմից դիմում հայտը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող է փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

  • Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանաված կարգով պատասխանատվության:

      Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարկելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ մինչև ժամը 18.00 ԿՏԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանք։