Ծառատունկ…

«Խոհարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Ծառատունկի օրվա կապակցությամբ իրականացրին հասարակական պատասխանատվության բարձրացմանը միտված ինտերակտիվ դաս-միջոցառում։ Միջոցառման կարգախոսն էր՝ «Երջանկությունը մեր ձեռքերում է»։ Միջոցառման շրջանակներում Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՍԵՊՖԱ-ի բակում 5 ծառ տնկվեց։