Համագործակցություն Զինվորի տան հետ …

Զինվորի տունը և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորի

Տղաներից 9-ը հիմնադրամում արդեն սովորում է խոհարարություն, ռուսերեն, ատամնատեխնիկի հմտություններ և վարսավիրություն: Տղաներից մեկին հիմնադրամը նաև դրամական օժանդակություն է ցուցաբերել՝ սեփական վարսավիրանոցը կահավորելու և մասնագիտական պարագաներ ձեռք բերելու նպատակով: