Հոգաբարձուների Խորհրդի տարեկան նիստ/Լիոն

Օրերս Լիոնի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին խորհրդի անդամներ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննսիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Կարեն Մանուկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Պեպանյանը:

Նիստի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ Լիոնի քաղաքապետի տեղակալ, կենտրոնի խորհրդի անդամ տիկին Սոնիա Զդորովցոֆֆը: Նիստի ընթացքում ներկայացվեցին կենտրոնի ֆինանսական և գործունեության մասին հաշվետվությունները, խորհրդի հավանությանը ներկայացվեցին հիմնադրամի ռազմավարական ծրագիրը և այլ հարցեր:

Նիստի ավարտին Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի բարձր հովանու ներքո Ռոնի մասնագիտական կրթության ընկերության հետ համատեղ տեղի ունեցավ հանդիպում կենտրոնի լիոնյան գործընկերների հետ, որի ընթացքում ելույթ ունեցան Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը:

Բանախոսները մեծապես արժևորեցին կենտրոնի 20-ամյա արդյունավետ գործունեությունը, իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու կենտրոնի հետագա զարգացման ծրագրերին: