ՍԵՊՖԱ-ԿԶՀՀ համագործակցություն…

Այսօր կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լուոյին, Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ալեն Տոհադյանին և տնօրեն Արփինե Ստեփանյանին։ Այցի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի աջակցությամբ ներդրված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Ծրագրի նպատակը Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում բաժնում ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցումն է մասնագիտական դասընթացին զուգահեռ։

Շնորհակալություն ենք հայտնում նման հնարավորություն ընձեռելու համար։