Հաճախակի տրվող հարցեր

1. Ինչպե՞ս կարող եմ ընդունվել:

Ընդունելությունը կատարվում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքով՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային  դիմում հայտ լրացնելու եղանակով :

2. Ի՞նչ մասնագետներ է պատրաստում կենտրոնը:

  • Խոհարար
  • Հրուշակագործ
  • Վարսահարդար
  • Ատամնատեխնիկ
  • Դերձակ

3. Ընդունելության քննություններ կա՞ն:

«Խոհարարական գործ»,«Հրուշակեղենի տեխնոլոգիա»,« Կարի արտադրության տեխնոլոգիա» և «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունների ընդունելությունը մրցութային  է` ավարտական վկայականի (ատեստատ, դիպլոմի ներդիր) գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն միավորների հիման վրա:

«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ ընդունելությունը նույնպես մրցութային  է՝ ավարտական վկայականի (ատեստատ, դիպլոմի ներդիր) գնահատականների միջին թվաբանականի և քննության առավելագույն գնահատականով: Տվյալ մասնագիտության համար կա նաև ընդունելության քննություն գրավոր՝ «Կենսաբանություն» առարկայից:

4. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընդունելության համար:

  • Հիմնական կրթության վկայականը կամ ատեստատը (բնօրինակը) :
  • 3 x 4 չափի 4 լուսանկար :
  • Ծննդյան վկայականի կամ անձնագրի և սոցքարտի պատճենը :
  • Ծնողի անձնագրի պատճենը :
  • Կցագրման վկայականի կամ զինգրքույկի պատճենը :

5. Արդյոք կա՞  տարիքային սահմանափակում:

Ընդունելությունը կատարվում է սկսած 15 տարեկանից: Տարիքային սահմանափակում չկա:

6. Ուսուցումը վճարովի՞ է: Զեղչեր կա՞ն:

Ուսուցումը վճարովի է: Գործում են նաև ուսման վարձի զեղչեր:

7. Ի՞նչ փաստաթուղթ է շնորհվում ուսման ավարտին:

  • Պետական նմուշի դիպլոմ:
  • Միջնակարգ կրթության մասին վկայող դիպլոմի ներդիր: