ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ-16

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ ՖՀՄՈՒԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ և այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագրեր կնքվեցին «Քարֆուր Արմենիա» ընկերության և «Հովակիմյան Լաբ» ատամնատեխնիկական ստուդիայի հետ: