Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության կողմից սույն թվականի հուլիսի 15-ին հայտարարված դրամաշնորհային մրցույթի հաղթող է ճանաչվել « Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն» հիմնադրամը:
Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի տնօրեն Արփինե Ստեփանյանը և Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը հոկտեմբերի 19-ին կնքեցին դրամաշնորհի տրամադրման պայմանագիր:
Դրամաշնորհային մրցույթը նախատեսված էր Հայաստանում ֆրանսերենի տարածմանը կամ ֆրանկոֆոն մշակույթին ուղղված ծրագրերի համար:
Շնորհակալություն վստահության համար: