WorldSkills Armenia 2023

Շնորհավորում ենք «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներին WorldSkills Armenia մրցույթին գրանցած հաջողությունների համար. Միրա Ներսիսյան՝ ոսկե մեդալ Լուիզա Զաքարյան՝ արծաթե մեդալ

Կարիերայի կենտրոնի դասընթացներ 2023-24…

Արդյունավետ թիմի կառավարումն ու զարգացումը գործատուների առաջնային նպատակներից է, թիմում սեփական դերի ու պատասխանատվության գիտակցումը՝ հաջողակ աշխատանքի գրավականը։ Կարիերայի կենտրոնի 2023-2024 ուստարվա դասընթացներից «Արդյունավետ թիմի ստեղծում» թեմայով դասընթացը վարեց Կարիերայի կենտրոնի պատասխանատու Ա. Ստեփանյանը։ «Ինքնագնահատական» թեմայով դասընթացի ժամանակ իրականացվեց SWOT Կարդալ ավելին …

Այց Լոռու մարզ…

Հայաստան կատարած այցի շրջանակներում ՍԵՊՖԱ-ի հոգաբարձուների խորհուրդը ճանաչողական այց կատարեց Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, որի ընթացքում նախանշվեցին հետագա հնարավոր համագործակցության ուղիները:

Ուսանողի օր…

Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՍԵՊՖԱ-ում ՈւԽ-ի նախաձեռնությամբ իրականացվեց «Ապագա քաղաքացին՝ ի դեմս այսօրվա ուսանողի» խորագրով միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից քաղաքացի կերտելու առանցքային կետերը. «Էկոմտածողություն», «Սոցցանցերից ճիշտ օգտվելու կանոններ», «Գրագիտության դերը հասարակության համար», «Ուսանողների իրավունքներն ու պարտականությունները», «Կյանքում դժվարությունների հաղթահարման Կարդալ ավելին …

Թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Այսօր Կենտրոնը հյուրընկալեց հանրային առողջության մասնագետ, Արմավիրի մարզի համաճարակաբան Արման Աղեկյանին, ով եկել էր ներկայացնելու ամբողջ աշխարհում մտահոգություն առաջացրած մի թեմա՝ «Թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին տրամադրել հավաստի տեղեկատվություն անմիջապես մասնագետից։ Ուսանողները հնարավորություն ունեցան մասնագետին ուղղել Կարդալ ավելին …

WorldSkills ARMENIA 2023

Հայտնի են «Հայաստանի Հմտություններ (WorldSkills Armenia) 2023» մրցույթի նախընտրական փուլի արդյունքները։ՍԵՊՖԱ-ի «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհիներ Միրա Ներսիսյանը և Լուիզա Զաքարյանը, հաղթահարելով մրցույթի նախընտրական փուլը, սույն թվականի նոյեմբերի 24-ին և 25-ին կմասնակցեն «WorldSkills Armenia 2023»-ի ազգային փուլին։ Շնորհավորում Կարդալ ավելին …

ETF 2023

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանը այս պահին Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովին։ Համաժողովի նպատակն է մասնակիցների հետ կիսել և քննարկել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական ​​կրթության գերազանցության կենտրոնների միջազգային ծավալները» ծրագրի արդյունքները, որն Կարդալ ավելին …

Career City Fest…

ՍԵՊՖԱ-ի ուսանողական ներկայացուցիչները Կարիերայի կենտրոնի պատասխանատու Ա. Ստեփանյանի հետ մասնակցեցին արտահերթ Career city fest-ին, որը համախմբել էր բոլոր այն ընկերություններին և կրթական հաստատություններին, որոնք պատրաստ են աջակցել արցախահայությանը կրթության և աշխատանքի ոլորտներում: