EfVET տարեկան համաժողով…

Հոկտեմբերի 26-29-ը Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում տեղի ունեցավ EfVET տարեկան համաժողովը, որի ընդհանուր ժողովի ընթացքում Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնն ընտրվեց որպես EfVET ցանցի անդամ:
Այս հանդիպումը նոր հնարավորություններ տվեց մեր կենտրոնին SEPR-ի մեր պատմական գործընկերոջ հետ միասին հանդիպել նոր գործընկերների, քննարկել ՄԿՈՒ ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրեր՝ եվրոպական լավագույն փորձը Հայաստան բերելու, մասնավորապես, կարողությունների զարգացման, միջազգայնացման ուղղությամբ:
Մոտ ապագայում նոր հնարավորություններ են բացվելու մեր կենտրոնի դասավանդող թիմի և ուսանողների համար…
Խորին շնորհակալություն #EfVET ողջ թիմին համաժողովի գերազանց կազմակերպման համար և մինչ նոր հանդիպում…