ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ-08

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանում կենտրոնը ներգրավված էր «Ֆրանսիայի տաղավար»-ի կազմում: «Վարսավիրական գործ» մասնագիտության ուսանողները մեծ հետաքրքրություն էին առաջացրել այցելուների շրջանում՝ անցկացնելով վարպետաց դասեր:

Իսկ«Խոհարարականգործ»մասնագիտության ուսանողները՝ ներառյալ նախկին շրջանավարտները, հյուրասիրում էին ֆրանսիական տիպիկ կերակրատեսակներ: Ութ ուսանող մասնակցեց տաղավարում իրականացված խոհարարական մրցույթին: Եզրափակիչ փուլ անցած չորս մասնակիցներից մեկը՝ կենտրոնի նախկին շրջանավարտ Օֆելյա Մարտիրոսյանը, ճանաչվեց հաղթող, որին ժյուրին շնորհեց «Գագաթնաժողովի շեֆ խոհարար» կոչումը: Միջոցառմանը մասնակցած մյուս ուսանողները ստացան մասնակցության վկայականներ և բազմաթիվ այլ նվերներ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից: