«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՖՀՄՈՒԿ-ի արդյունավետ համագործակցության արդյունքում արդեն կան առաջին շրջանավարտները:
Երկամսյա ուսումնական գործնական պարապ մունք նե րից հետո մասնագետ-տեսուչների խումբը բարեհաջող ավարտեց կատարելագործման դասընթացը՝ զինվելով նոր հմտություններով և կարողություններով:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան վկայականներ:
Հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Երևանի տարածաշրջանի առևտրային տնօրեն Արմեն Դուրգարյանը ևս մեկ անգամ փաստեցին գործի կարևորությունը՝ ընդգծելով մասնակիցների ջանասիրությունն ու սպառողների սպասելիքների արդարացումը: