EfVET Thematic Team 2022 սեմինար

Մեր գործընկեր Ռոնի մասնագիտական կրթության ընկերությունը Լիոնի Կամպուսում հյուրընկալել էր EfVET Thematic Team 2022 միջազգային սեմինարի մասնակիցներին:

Երեք օրվա ընթացքում աշխարհի 22 երկրների 130 մասնակիցներ լավագույն փորձի փոխանակում կատարեցին միմյանց հետ կիսելով իրենց գիտելիքները աշխատաժողովների և պրակտիկ աշխատանքների վերաբերյալ ձեռնարկատիրական հմտությունների և սոցիալական ներառման, ինչպես նաև ուսուցման և մասնագիտական կրթության, միջազգային փոխանակումների ծրագրերի և տուրիզմի թեմաներով :

Մեր կենտրոնը ևս իր մասնակցությունն ունեցավ սեմինարին՝ ներկայացնելով իր գործունեության մասին մանրամասները:

Հարկ է նշել, որ սեմինարի բացման արարողությանը, ի թիվս այլ երկրների պատվիրակների, ներկա էին նաև կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամներ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Կարեն Մանուկյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Պեպանյանը: