«SHUTTLE» դասընթաց…

Դեկտեմբերից կենտրոնում իրականացվում են Aсtion Against Hunger կազմակերպության կողմից «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի համագործակցության շրջանակում կազմակերպված  զբաղվածության ոլորտում կիրառվող նորարարական և ներառական «SHUTTLE» մեթոդաբանությամբ իրականացնող դասընթացները, որոնք նախատեսում են զարգացնել ուսանողների փափուկ հմտությունները, նպաստել նրանց՝ աշխատաշուկայում իրենց ճիշտ տեղը գտնելուն: Դասընթացի տևողությունը 4 ամիս է:

Ծրագիրն իրականացնում են կենտրոնի դասընթացավարներ Լիլիթ Հայրապետյանը և  Կարիերայի գծով պատասխանատու Անուշ Ստեփանյանը, ովքեր արդեն վերապատրաստում են անցել Aсtion Against Hunger կազմակերպության կողմից  դեռևս հուլիսի 18-22 կայացած աշխատաժողովի ընթացքում: