
Այսօր կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Լևոն Հովհաննիսյանի հետ պատիվ ունեցանք ընդունել Ֆրանսիայի Նոր Ռոնի և Լիոնի Մետրոպոլի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ պարոն Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Բուշ-դյու-Ռոնի սենատոր տիկին Բրիժիտ Դևեզան: Պատվիրակությանը ողջույնի խոսք ուղղեց կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Քրիստիան Դրոզը, իսկ ՍԵՊՌ ընկերության գլխավոր տնօրեն տիկին Վերոնիկ Ֆյուրլանը ներկայացրեց կենտրոնի զարգացման ծրագիրը: Շրջայցից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին պաշտոնական հյուրերի մատյանում և իրենց պատրաստակամությունը հայտնեցին կենտրոնի զարգացման և համագործակցության հետագա ծրագրերին աջակցելու համար՝ ի նպաստ երիտասարդների կրթության:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում պատվիրակության անդամներին այս դժվարին պահին Հայաստան այցելելու և մեզ զորակցություն հայտնելու համար: