ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը այցելեցին «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»…
Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ դեսպանը և քաղաքապետի առաջին տեղակալը շրջեցին կենտրոնում, ծանոթացան շուրջ 200 սաների համար ստեղծված պայմաններին:
Այցի ընթացքում ներկայացվեց նաև կենտրոնի զարգացման ծրագիրը: Կարևորելով կրթօջախի գործունեությունը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշեց, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են աշխատաշուկային անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներով հարուստ կադրերի պատրաստմանը: