«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» (ՖՀՄՈՒԿ) հիմնադրամը եվրոպական չափանիշներին համապատասխանող, մասնագիտական կրթություն և ուսուցում իրականացնող հաստատություն է:
Հաստատությունը հիմնադրվել է 2001 թվականին ՀՀ Կառավաևրության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև 1995 թվականի նոյեմբերի 4-ի մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2000 թվականին ստորագրված մտադրությունների հուշագրի համաձայն:
Համագործակցության արդյունքում Ռոնի մասնագիտական կրթություն ընկերության կողմից պարբերաբար ժամանող փորձագետ-մասնագետները վերապատրաստում են կենտրոնի դասավանդողներին՝ ծանոթացնելով Եվրոպայի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի կրթական վերջին զարգացումներին:
Գործընկերների աջակցությամբ կենտրոնն իրականացնում է ուսանողների փոխանակման ծրագրեր Ֆրանսիայի ուսումնական հաստատությունների հետ: Ուսանողները մասնակցում են նաև միջազգային փառատոնների:
Նպատակը՝
Իրականացնել մասնագիտական կրթություն՝ աշխատաշուկայի համար պատրաստելով մրցունակ մասնագետներ:
Առավելությունները՝
Լաբորատորիաները և արհեստանոցները հագեցած են անհրաժեշտ նյութատեխնիկական և ուսումնամեթոդական բազայով:
Գործնական պարապմունքների համար անհրաժեշտ նյութերն ու սարքավորումներն ապահովում է կենտրոնը: Կենտրոնի ժամանակակից մեթոդները և անհատական մոտեցումները ձևավորում են մասնագիտական կարողություններին և հմտություններին տիրապետող մասնագետներ:
Առանձնահատկությունները՝
✓ ֆրանկոֆոն միջավայր,
✓ իրական կապ գործատուների հետ,
✓ կրթական փոխանակումներ:
Աշխատանքի իրական հնարավորություն
Ուսումնական կենտրոնում գործում են վերապատրաստման, կարճաժամկետ դասընթացներ, որոնք համապատասխանում են գործատուների պահանջներին: