Հարգելի՛ դիմորդ,
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերի ընդունումը կատարվում է առցանց՝ 2024 թվականի հուլիսի 30-ից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից մշակված մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով` https://dimord.emis.am/:
Դիմելու համար անհրաժեշտ է՝
- լուսանկար,
- կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,
- անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
- կցագրման վկայականի պատճենը (առկայության դեպքում)
Դիմումներն ընդունվում են.
- Ոչ ոլորտային մասնագիտություններով (խոհարար, վարսահարդար, դերձակ, հրուշակագործ)՝
մինչև սույն թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ ժամը 18:00:
Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ առանց քննության: Մրցույթը կիրականացվի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:
- Ոլորտային մասնագիտություններով (ատամնատեխնիկ)՝ մինչև օգոստոսի 08-ը ներառյալ՝ ժամը 18:00:
Ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունով «Կենսաբանություն» առարկայից (գրավոր), որը կանցկացվի 2024 թվականի օգոստոսի 14-ին, ժամը՝ 9:00, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում, Տիգրան Մեծի 38 հասցեում:
Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության՝ որակավորման, մասնագիտացման հայտագրմամբ: Դիմորդների կողմից դիմում հայտը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող է փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:
Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանաված կարգով պատասխանատվության:
Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած, ինչպես նաև առաջին փուլին դիմում հայտ չներկայացրած դիմորդը՝ ոչ Ոլորտային մասնագիտությունների գծով, իսկ Ոլորտային մասնագիտությունների գծով՝ տվյալտարվա առաջին փուլին մասնակցած և դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարկելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 24-ը ներառյալ մինչև ժամը 18.00 ԿՏԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը։