Արդյունավետ թիմի կառավարումն ու զարգացումը գործատուների առաջնային նպատակներից է, թիմում սեփական դերի ու պատասխանատվության գիտակցումը՝ հաջողակ աշխատանքի գրավականը։
Կարիերայի կենտրոնի 2023-2024 ուստարվա դասընթացներից «Արդյունավետ թիմի ստեղծում» թեմայով դասընթացը վարեց Կարիերայի կենտրոնի պատասխանատու Ա. Ստեփանյանը։
«Ինքնագնահատական» թեմայով դասընթացի ժամանակ իրականացվեց SWOT վերլուծություն, որն օգնեց ուսանողներին վեր հանել իրենց ուժեղ և թույլ կողմերը։
«Մոտիվացիա» թեմայով դասընթացի ժամանակ ուսանողները ներկայացրեցին իրենց մոտիվացիայի աղբյուրները: