Մեր կենտրոնը հյուրընկալեց Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ, հայաստանյան ծրագրերի համակարգող Քրիստիանա Բուրցիոյի պատվիրակությանը, որը շրջայց կատարեց կենտրոնում և ծանոթացավ հաստատության գործունեությանն ու ներդրված ծրագրերին:Հարկ է նշել, որ 2022 թվականին մեր կենտրոնը դարձել է ETF Եվրոպական կրթական հիմնադրամի գերազանցության կենտրոն: