![](https://fcepfa.am/wp-content/uploads/2023/06/347788579_960639738442668_3826834574149468029_n-1024x797.jpg)
Այսօր կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու ֆրանսիացի հայտնի շեֆ-խոհարար, բազում մրցանակների արժանացած, Միշլենյան 3 աստղ ունեցող Les Clos de Cimes ռեստորանի սեփականատեր Ռեժիս Մարկոնին և ֆրանսիահայ շեֆ-խոհարար, Միշլենյան 2 աստղ ունեցող L’Alexadrin ռեստորանի սեփականատեր Ալեն Ալեքսանյանին։ «Խոհարարական գործ» և «Հրուշակեղենի տեխնոլոգիա» մասնագիտությունների ուսանողներն ու դասախոսները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու նրանց՝ ստանալով ոլորտին և նրանց մասնագիտական ուղուն վերաբերող մոտիվացնող պատասխաններ։