
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում #CEPFA20 հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվեցին մեր ուսանողների կողմից կարված հագուստները…
Ի դեպ՝ միջոցառման վայրը պատահական չէր ընտրված: Դեֆիլեի առաջին մասը՝ հայկական զարդանախշերով հավաքածուն, կրում էր «Կոմիտաս» խորագիրը
:Իսկ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը վկայակոչող Լեժե-Քոչար հավաքածուն կտորի վրա կատարված բատիկա է, որը ծնվել է ժամանակակից արվեստի հայ և ֆրանսիացի հայտնի նկարիչներ և քանդակագործներ Երվանդ Քոչարի և Ֆերնան Լեժեի ստեղծագործությունների մոտիվների հիման վրա
:
Փոքրիկների դեֆիլեն և «Գարուն» հավաքածուն ուղղակի հրաշք էին…








