1. Ինչպե՞ս կարող եմ ընդունվել:
Ընդունելությունը կատարվում է հիմնական և միջնակարգ կրթության հիմքով՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային դիմում հայտ լրացնելու եղանակով :
2. Ի՞նչ մասնագետներ է պատրաստում կենտրոնը:
- Խոհարար
- Հրուշակագործ
- Վարսահարդար
- Ատամնատեխնիկ
- Դերձակ
3. Ընդունելության քննություններ կա՞ն:
«Խոհարարական գործ»,«Հրուշակեղենի տեխնոլոգիա»,« Կարի արտադրության տեխնոլոգիա» և «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում» մասնագիտությունների ընդունելությունը մրցութային է` ավարտական վկայականի (ատեստատ, դիպլոմի ներդիր) գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների ընդհանուր առավելագույն միավորների հիման վրա:
«Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ ընդունելությունը նույնպես մրցութային է՝ ավարտական վկայականի (ատեստատ, դիպլոմի ներդիր) գնահատականների միջին թվաբանականի և քննության առավելագույն գնահատականով: Տվյալ մասնագիտության համար կա նաև ընդունելության քննություն գրավոր՝ «Կենսաբանություն» առարկայից:
4. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընդունելության համար:
- Հիմնական կրթության վկայականը կամ ատեստատը (բնօրինակը) :
- 3 x 4 չափի 4 լուսանկար :
- Ծննդյան վկայականի կամ անձնագրի և սոցքարտի պատճենը :
- Ծնողի անձնագրի պատճենը :
- Կցագրման վկայականի կամ զինգրքույկի պատճենը :
5. Արդյոք կա՞ տարիքային սահմանափակում:
Ընդունելությունը կատարվում է սկսած 15 տարեկանից: Տարիքային սահմանափակում չկա:
6. Ուսուցումը վճարովի՞ է: Զեղչեր կա՞ն:
Ուսուցումը վճարովի է: Գործում են նաև ուսման վարձի զեղչեր:
7. Ի՞նչ փաստաթուղթ է շնորհվում ուսման ավարտին:
- Պետական նմուշի դիպլոմ:
- Միջնակարգ կրթության մասին վկայող դիպլոմի ներդիր: