Էկոտուրիզմը Հայաստանում…

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ արշավային ակումբների և երիտասարդական ասոցիացիաների համար նախատեսված` «Լեռներում խմբային արշավաների անվտանգ կազմակերպման մասին առաջին սեմինարը՝ ի նպաստ Հայաստանում էկոտուրիզմի զարգացման»:

Սեմինարին մասնակցեց ՍԵՊՖԱ-ի Կարիերայի կենտրոնի պատասխանատու Անուշ Ստեփանյանը: Դասընթացի ավարտին մասնակիցը կկարողանա կառուցել համապատասխան արշավային երթուղիներ, կազմակերպել, ուղեկցել և վերահսկել խումբը արշավի ժամանակ՝ ապահովելով անվտանգությունը:Այն հագեցած է նաև անիմացիոն և հաղորդակցական մասերով:

Շնորհակալություն Sentiers d’Arménie – Arahet Arménia  շատ կարևոր այս նախաձեռնության համար: