Թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա

Այսօր Կենտրոնը հյուրընկալեց հանրային առողջության մասնագետ, Արմավիրի մարզի համաճարակաբան Արման Աղեկյանին, ով եկել էր ներկայացնելու ամբողջ աշխարհում մտահոգություն առաջացրած մի թեմա՝ «Թմրանյութերի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա»։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին տրամադրել հավաստի տեղեկատվություն անմիջապես մասնագետից։ Ուսանողները հնարավորություն ունեցան մասնագետին ուղղել իրենց հուզող հարցերը։