Լիոնի քաղաքապետի այցը…

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն ընդունեց Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին փոխքաղաքապետ Սոնիա Զդորովցոֆֆը, Լիոնի մետրոպոլի փոխնախագահներ Էլեն Դրոմենը և Պիեր Աթանազը, Լիոնի հայ համայնքի տարբեր ասոցիացիաների անդամներ:Հարկ է նշել, որ Լիոնի քաղաքապետարանը հանդիսանում է կենտրոնի հիմնադիր անդամ:Այցի ընթացքում տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ Լիոնի մետրոպոլն ընտրվեց կենտրոնի ՀԽ անդամ՝ իր աջակցությունը հայտնելով կենտրոնին նոր ծրագրերի իրականացման գործում:Կենտրոնում կատարված շրջայցի ժամանակ պատվիրակությունը ծանոթացավ ուսումնական կենտրոնի գործունեությանն ու նոր նպատակներին, համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի հետ: Քաղաքապետը ծառ տնկեց՝ ի հիշատակ Ֆրանսիայում Հայկական հարցի պաշտպան Ժյուլ Մարդիրոսյանի: