Կամավորի օր…

Կամավորի միջազգային օրվա առիթով կենտրոնը հյուրընկալեց Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբին, որում ընդգրկված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  պատանիներ: Ուսանողները մեծ սիրով դիտեցին  նրանց դերակատարմամբ նկարահանված «Մարդաղավնիներ» ֆիլմը՝ ըստ Հ.Թումանյանի «Աղավնու վանքը» լեգենդի: Նշենք, որ, դերակատարներից մեկը կենտրոնի շրջանավարտ խոհարար Գագիկ Գալուստովն է, որի հաջողությունները մեզ ուրախացնում են: Ֆիլմի քննարկումից հետո մեր ուսանողները առաջարկեցին խմբի հետ կապ պահպանել՝ հետագայում իրենց մասնագիտական ոլորտների շրջանակներում կամավորական աշխատանքներով նրանց աջակցելու համար: