Կրթական նախագծեր՝ Երևանի և Լիոնի միջև

Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզը, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանը հանդիպել են փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ: Քննարկմանը մասնակցել է նաև ՍԵՊՖԱ տնօրեն Գոհար Գրիգորյանը:

2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև, որով կողմերը համաձայնվել են ակտիվ աջակցություն ցուցաբերել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի զարգացման ծրագրերին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է կենտրոնում սպասվող բարեփոխումները, այդ թվում շենքային պայմանների բարելավման, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով երիտասարդների ստանալու ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ: Քաղաքապետարանը՝ լինելով ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ ընդգծել է, որ ԿԳՄՍ նախարարության հետ պատրաստ է իր լիազորությունների շրջանակում նպաստել համատեղ նախաձեռնությունների իրականացմանը: