Ճանապարհորդություն դեպի Մարսել

Այս անգամ ուղղությունը դեպի Ֆրանսիայի հարավ:

Օգոստոսի 15-ին ՍԵՊՖԱ-ի ուսանողների մի խումբ մեկնեց Մարսել՝ Septèmes-les-Vallons համայնք։ Խմբի անդամները Արցախի 44-օրյա պատերազմի մասնակիցներ են կամ նրանց ընտանիքի անդամներ։ Այցն իրականացվում է ACFOA-ի կողմից իրականացվող միջազգային համերաշխության ծրագրի շրջանակներում։

Երկշաբաթյա այցի ընթացքում մեր ուսանողները կատարեցին մշակութային այցեր, ունեցան հանդիպումներ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հնարավորություն ունենան շփվելու տեղի հայ համայնքի հետ: