Սոնիա Զդորովցոֆֆի այցը…

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն ընդունեց Լիոնի քաղաքապետի միջազգային կապերի, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ տիկին Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին ընդգրկված նաև Լիոնի գործերով հանձնակատար տիկին Ռոքսան Բենեյտոնը, ինչպես նաև Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի՝ Հայաստանի հետ կապերի գծով ծրագրերի ղեկավար տիկին Վալերի դե Ռոզան:Հարկ է նշել, որ Լիոնի քաղաքապետարանը հանդիսանում է մեր կենտրոնի հիմնադիր անդամ, որը հաստատության բացման օրվանից գործուն աջակցություն է ցուցաբերում հայ երիտասարդներին որակյալ կրթություն ստանալու նպատակով:

Այցի ընթացքում տիկին Զդորովցոֆֆի գլխավորած պատվիրակությունը ՖՀՄՈՒԿ-ի ուսանողների ուղեկցությամբ ծաղկեպսակ խոնարհեց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ: