Հոդափոխանակիչի կիրառումը…

“Ատամնատեխնիկական գործ” մասնագիտությամբ ուսանողները հանդիպում ունեցան օրթոդոնտ-ստոմատոլոգ Գայանե Բաղդասարյանի հետ, որն անցկացրեց “Հոդափոխանակիչներ” թեմայով դասընթաց։ Հանդիպման նպատակն էր ուսանողներին տալ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ հոդափոխանակիչով աշխատելու համար։

WorldSkills Eurasia 2022…

2022 թվականին Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի Կարի արտադրության տեխնոլոգիա մասնագիտության դասախոս Սոնա Ոսկանյանը WorldSkills Eurasia 2022 մրցույթի շրջանակում անցավ փորձագետի վերապատրաստում և, որպես արտասահմանյան անկախ փորձագետ, մասնակցեց մրցույթին:Շնորհավորում ենք սիրելի Սոնա Ոսկանյանին իր ձեռքբերումների համար:

Քրիստիանա Բուրցիոյի պատվիրակության այցը…

Մեր կենտրոնը հյուրընկալեց Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագետ, հայաստանյան ծրագրերի համակարգող Քրիստիանա Բուրցիոյի պատվիրակությանը, որը շրջայց կատարեց կենտրոնում և ծանոթացավ հաստատության գործունեությանն ու ներդրված ծրագրերին:Հարկ է նշել, որ 2022 թվականին մեր կենտրոնը դարձել է ETF Եվրոպական կրթական հիմնադրամի գերազանցության կենտրոն:

EfVET տարեկան համաժողով…

Հոկտեմբերի 26-29-ը Ֆինլանդիայի Կուոպիո քաղաքում տեղի ունեցավ EfVET տարեկան համաժողովը, որի ընդհանուր ժողովի ընթացքում Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոնն ընտրվեց որպես EfVET ցանցի անդամ: Այս հանդիպումը նոր հնարավորություններ տվեց մեր կենտրոնին SEPR-ի մեր պատմական գործընկերոջ հետ միասին հանդիպել նոր գործընկերների, քննարկել ՄԿՈՒ Կարդալ ավելին …

WorldSkills 2022

Հիշու՞մ եք մեր Գայանեին, ով գրավեց 1-ին տեղը WorldSkills Armenia մրցույթում՝ ստանալով ոսկե մեդալ և բացառիկ հնարավորություն մասնակցելու WorldSkills 2022 միջազգային մրցույթին… Եվ ահա…Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում…«Համաշխարհային հմտություններ» 2022 միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրեց «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Գայանե Սիմոնյանը։ Կարդալ ավելին …

Համագործակցության հերթական պայմանագիրը…

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության կողմից սույն թվականի հուլիսի 15-ին հայտարարված դրամաշնորհային մրցույթի հաղթող է ճանաչվել « Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն» հիմնադրամը: Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի տնօրեն Արփինե Ստեփանյանը և Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Կարդալ ավելին …

Վկայականների հանձնում…

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում Օվերն-Ռոն-Ալպի Ֆրանս-հայկական ասոցիացիային, ի դեմս նախագահ Տիգրան Գևորգյանի, որի ակտիվ ջանքերի շնորհիվ իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած շահառուների հետ: Տղաներից ևս 14-ը ավարտական վկայականներ ստացավ։ Զինվորի տանհետ համագործակցության արդյունքում Կարդալ ավելին …

Սենատորների այցը…

Այսօր կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Լևոն Հովհաննիսյանի հետ պատիվ ունեցանք ընդունել Ֆրանսիայի Նոր Ռոնի և Լիոնի Մետրոպոլի սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ պարոն Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էր նաև Բուշ-դյու-Ռոնի սենատոր Կարդալ ավելին …

Հույսի ուժը…

Մեր ուսումնական կենտրոնը հյուրընկալեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում գործող «Հույսի ուժ» կազմակերպության անդամ տիկին Աննի Եկմեկչյանին և համանուն ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ տիկին Սուսաննա Գասպարյանին: Ֆրանս-հայկական մարդասիրական այս միությունը սատարում է հայ երիտասարդությանը հիմնականում կրթության ոլորտում: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ասոցիացիային Կարդալ ավելին …