Ծառատունկ…

«Խոհարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Ծառատունկի օրվա կապակցությամբ իրականացրին հասարակական պատասխանատվության բարձրացմանը միտված ինտերակտիվ դաս-միջոցառում։ Միջոցառման կարգախոսն էր՝ «Երջանկությունը մեր ձեռքերում է»։ Միջոցառման շրջանակներում Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՍԵՊՖԱ-ի բակում 5 ծառ տնկվեց։

Career City Fest

Մասնակցեցինք Career City Fest 2K23 գործատուների փառատոնին։Նոր ծանոթություններ, համագործակցության առաջարկներ և ոչ միայն… Շնորհակալություն Career City Fest -ին հրաշալի համագործակցության համար։

Եվս մեկ մրցանակ…

Էրեբունի վարչական շրջանի թիվ 35 դպրոցում անցկացված Արմենակ Ուրֆանյանի հիշատակին նվիրված հրաձգության ամենամյա մրցումներում մեր ուսանողուհի Աննա Թադևոսյանը անհատական մրցույթում 44 միավորով զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը։Միջոցառմանը ներկա էր հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը և անձամբ հանձնեց մեդալները:Շնորհավորում ենք:

Վկայականների հանձնում Զինվորի տանը…

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Զինվորի տան սերտ համագործակցության արդյունքում 44-օրյա պատերազմին մասնակցած զինվորներն ու նրանց ընտանիքների անդամները մասնագիտություն ստացան։ Վկայականները անձամբ հանձնեց Լիոնի քաղաքապետը։