Bande à Tyrex …

Անակնկալ Bande à Tyrex կրկեսային խմբի կողմից…

Այսօր մեր կենտրոնի ուսանողներին անակնկալ մատուցեց հունիսի 6-ից 12-ը Ֆրանսիայի դեսպանության հրավերով շրջագայություններով Հայաստանում գտնվող Bande à Tyrex կրկեսային խումբը: Յոթ ակրոբատներից բաղկացած հեծանվախումբը ուսումնական կենտրոնում հանդես եկավ հեծանվային երաժշտական ներկայացումով և հետաքրքիր շոու ծրագրով: