Քայլարշավ

ՍԵՊՖԱ-ի ուսանողները դասախոսների և AFRAT ընկերության կամավորների ուղեկցությամբ կատարեցին քայլարշավ դեպի Սաղմոսավանք,Հովհաննավանք և Ամբերդ-Անտառուտ՝ բացահայտելով հայրենի բնության հրաշքներն ու կերտելով հողային արվեստի գեղեցիկ գործեր (Land Art): Քայլարշավը իրականացավ մի քանի փուլով։ Շնորհակալություն Sentiers d’Arménie – Arahet Arménia

Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթ 2023…

«Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում CEPFA շրջանավարտ Հրակ Գուզույեանը մասնակցում է Հայաստանի Խոհարարների ասոցիացիայի կողմից անցկացվող «Հայաստանի Երիտասարդ-ուսանող խոհարարի մրցույթ 2023»-ին։ Մրցույթի ընթացքում կորոշվեն նաև այն մասնակիցները, ովքեր կմասնակցեն Worldskills Armenia մրցույթի եզրափակիչ ազգային փուլին, որի հաղթողը կմասնակցի 2024թ. Ֆրանսիայի Կարդալ ավելին …

Պետական ամփոփիչ ստուգում/խոհարար․․․

«Խոհարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների պետական ամփոփիչ ստուգում Քննական հանձնաժողովի նախագահն էր Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոն Հիմնադրամ CEPFA գործատու Holiday Inn հյուրանոցի շեֆ-խոհարար Անդրանիկ Նազարյանը, իսկ քննությանը մասնակցում էին նաև Ֆրանսիայից ժամանած շեֆ-խոհարարներ։

Ռեժիս Մարկոնի և Ալեն Ալեքսանյանի այցը ՍԵՊՖԱ․․․

Այսօր կենտրոնը պատիվ ունեցավ հյուրընկալելու ֆրանսիացի հայտնի շեֆ-խոհարար, բազում մրցանակների արժանացած, Միշլենյան 3 աստղ ունեցող Les Clos de Cimes ռեստորանի սեփականատեր Ռեժիս Մարկոնին և ֆրանսիահայ շեֆ-խոհարար, Միշլենյան 2 աստղ ունեցող L’Alexadrin ռեստորանի սեփականատեր Ալեն Ալեքսանյանին։ «Խոհարարական գործ» և «Հրուշակեղենի տեխնոլոգիա» Կարդալ ավելին …

Ծառատունկ…

«Խոհարարական գործ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները Ծառատունկի օրվա կապակցությամբ իրականացրին հասարակական պատասխանատվության բարձրացմանը միտված ինտերակտիվ դաս-միջոցառում։ Միջոցառման կարգախոսն էր՝ «Երջանկությունը մեր ձեռքերում է»։ Միջոցառման շրջանակներում Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ՍԵՊՖԱ-ի բակում 5 ծառ տնկվեց։