ETF 2023

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի տնօրեն Գոհար Գրիգորյանը այս պահին Իտալիայի Թուրին քաղաքում մասնակցում է Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովին։ Համաժողովի նպատակն է մասնակիցների հետ կիսել և քննարկել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական ​​կրթության գերազանցության կենտրոնների միջազգային ծավալները» ծրագրի արդյունքները, որն իրականացվում է ETF- կողմից և հանդիսանում է ENE գերազանցության կենտրոնների ցանցի նախաձեռնությունների արդյունքը։