ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ-06

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը ևս անմասն չմնաց միջոցառումներից և այս անգամ հանդես եկավ «Երբ արհեստները խոսում
են ֆրանսերեն» խորագրով ծիծաղաշարժ ներկայացմամբ: Յուրաքանչյուր մասնագիտություն հանդես եկավ յուրովի: Հյուրերի ցանկը գլխավորում էր Հայաստանում Ֆրանսիայի արտաքին և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը դեսպանատան մշակու թային հարցերով խորհրդական Ալեքս Բորտոլանի ուղեկցությամբ: Ներկայացմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ պարոն Արտակ Աղբալյանը և նույն վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ պարոն Կարեն Մանուկյանը: