Հունվարի 25-ից փետրվարի 3-ը Լիոնի Մետրոպոլի հրավերով կենտրոնի «Խոհարարական գործ» մասնագիտությամբ չորս ուսանողներից և վարչական անձնակազմից բաղկացած հայաստանյան պատվիրակությունը Լիոն քաղաքում ներկա գտնվեց Գաստրոնոմիայի աշխարհի առաջնությանը: Նախ և առաջ պատվիրակությունը հյուրընկալվեց Լիոնի քաղաքապետարանում, այնուհետև մեկնեց Sirha՝ միջոցառման վայր՝ մասնակցելու տաղավարների պաշտոնական բացմանը:
«Sirha 2019»-ի շրջանակներում մեր ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու նաև Հրուշակագործության աշխարհի առաջնությանը և պատիվ ունեցան ճաշակելու ֆրանսիացի հայտնի շեֆ-խոհարարի պատրաստած կերա կրա տեսակները, ինչպես նաև ծա նո թանալու «Sirha2019»-ի տաղավարներին, այնտեղ ներկայացվող նոր արտադրատեսակներին՝ շագանակի մուրաբա, բանանի ալյուր, համեղ պրալին, աներևակայելի տեսքով քաղցրավենիք և այլն :