ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ-13

Փորձի փոխանակման և վերապատրաստման ծրագրով «Խոհարարական գործ» մասնագիտության երկու ուսանող կենտրոնի դասախոս Ելենա Մարությանի ուղեկցությամբ 19.01.2020-01.02.2020թթ. գտնվեցին Ֆրանսիայի Լիոն քաղաքում` գործընկեր SEPR ուսումնական հաստատությունում: Բավականին խիտ ծրագրով հագեցած այս այցելության ընթացքում կենտրոնի խոհարարական թիմը փորձի փոխանակում իրականացրեց Լիոնի SEPR ուսումնական հաստատության բոլոր մասնաճյուղերում:

Խոհանոցային նուրբ գաղտնիքների, հրուշակեղենի, հացաբուլկեղենի պատրաստման տեխնոլոգիական հմտությունների, տարբեր ուտեստների պատրաստման նոր ձևերի տիրապետում, ինչպես նաև մասնագիտական երկխոսություններ շեֆխոհարարների հետ, նոր գործընկերների ձեռքբերում, մասնագիտական մեծ աճ…
Այս ամենը համալրվեց մասնագիտական այցերով Անոնեի Վալրոնա շոկոլադի գործարան, գինեգործության այգիներ, Լիոնում Բոկյուզի անվան սրահներ, ինչպես նաև Լիոնի մի շարք տեսարժան վայրեր: