Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակության այցը ՍԵՊՖԱ…

Մարտի 28-ին կենտրոնը հյուրընկալեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը:Հյուրերը շրջայց կատարեցին հաստատությունում, այնուհետև կատարվեց հրուշակագործության նոր լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությունը:Նշենք,որ Օվերն-Ռոն-Ալպ շրջանը հանդիսանում է լաբորատորիայի ստեղծման գլխավոր ֆինանսական աջակիցներից մեկը։ՍԵՊՖԱ-ի ուսանողները հյուրերին ֆրանսերենով ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, իսկ ապագա դերձակները ներկայացան իրենց պատրաստած հագուստների գեղեցիկ ցուցադրությամբ։