Կրկին հաղթանաա՜կ….Այս անգամ էլ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում մեր կենտրոնը ներկայացրեցին Գայանեն և Աննան:
Եզրափակիչ փուլում Գայանե Սիմոնյանը գրավեց 1-ին տեղը՝ ստանալով ոսկե մեդալ և բացառիկ հնարավորություն մասնակցելու 2022 թվականին Շանհայում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին, իսկ Աննա Մեջլումյանը ստացավ խրախուսական մրցանակ:Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ