Զինվորներ…Վարսահարդար

Պատերազմի մասնակից մեր տղաներն են… Ձեռք են բերում մասնագիտություն…Վարսահարդար են դառնալու… Այն էլ հմուտ… Նպատակներ ունեն, որոնք պետք է իրագործեն… Դեռ շատ անելիք կա, բայց կա նաև ամուր կամք և աշխատասիրություն… Տղաները դասընթացներին վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ… Մեր թիմը հպարտությամբ Կարդալ ավելին …

Համբարձման տոն…

Մայիսի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Քրիստոսի Հարության 40-րդ օրը, երբ Քրիստոս համբարձվեց երկինք։ Փորձելով ներկայացնել Համբարձման տոնի էությունը՝ ուսանողներն այն իրականացրին ժողովրդական ծեսերով՝ խաղիկներ ասելով, վիճակ հանելով, ազգային պարերով… Միջոցառման մասնակից աղջիկների մազերը հարդարել էին Կարդալ ավելին …

Համագործակցություն Զինվորի տան հետ …

Զինվորի տունը և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեցին: Զինվորի տան տղաներից 7-ը հերթական ուսումնական ծրագրով հունիսից հաշվապահություն կսովորի Տղաներից 9-ը հիմնադրամում արդեն սովորում է խոհարարություն, ռուսերեն, ատամնատեխնիկի հմտություններ և վարսավիրություն: Տղաներից մեկին հիմնադրամը նաև դրամական օժանդակություն է Կարդալ ավելին …

Թանգարանների միջազգային օր…

Մեր դերձակները մասնակցեցին Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանի կողմից կազմակերպված միջոցառմանը. նրանք նախապես կարել էին փողկապներ՝ նման Վարպետի՝ ժամանակին կրած փողկապներին: Թանգարան այցելած հյուրերից մի քանիսը, որոնք կարողացան ճիշտ կապել դրանք, արժանացան այդ փոքրիկ, բայց թանկագին պարգևին:

Անվճար դասընթացներ զինվորների և նրանց ընտանիքի անդամների համար

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»-ը կազմակերպում է անվճար կարճաժամկետ դասընթացներ Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած զինծառայողների և/կամ նրանց ընտանիքի անդամների համար «Խոհարարական գործ», «Կարի արտադրության տեխնոլոգիա», «Ատամնատեխնիկական գործ», «Վարսավիրական արվեստ և զարդային դիահարդարում», «Հրուշակեղենի տեխնոլոգիա», «Հաշվապահական գործ» և այլ Կարդալ ավելին …

Հոգաբարձուների Խորհրդի տարեկան նիստ/Լիոն

Օրերս Լիոնի քաղաքապետարանում տեղի ունեցավ «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին խորհրդի անդամներ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննսիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Կարեն Մանուկյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Կարդալ ավելին …

EfVET Thematic Team 2022 սեմինար

Մեր գործընկեր Ռոնի մասնագիտական կրթության ընկերությունը Լիոնի Կամպուսում հյուրընկալել էր EfVET Thematic Team 2022 միջազգային սեմինարի մասնակիցներին: Երեք օրվա ընթացքում աշխարհի 22 երկրների 130 մասնակիցներ լավագույն փորձի փոխանակում կատարեցին միմյանց հետ կիսելով իրենց գիտելիքները աշխատաժողովների և պրակտիկ աշխատանքների վերաբերյալ ձեռնարկատիրական Կարդալ ավելին …

Դեսպանի և փոխքաղաքապետի այցը…

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը  այցելեցին «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն»… Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ դեսպանը և քաղաքապետի առաջին տեղակալը շրջեցին կենտրոնում, ծանոթացան շուրջ 200 սաների համար ստեղծված պայմաններին:  Այցի ընթացքում Կարդալ ավելին …

ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ -17

Վերջերս կենտրոնն ընդունեց Լիոնի քաղաքապետի միջազգային կապերի, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ տիկին Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին ընդգրկված նաև Լիոնի գործերով հանձնակատար տիկին Ռոքսան Բենեյտոնը, ինչպես նաև Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի՝ Հայաստանի հետ կապերի Կարդալ ավելին …