ՈՒԽ նիստ…

  ՍԵՊՖԱ-ում տեղի ունեցավ ուսխորհրդի առաջին նիստը։ Օրակարգում ներառված էին հետևյալ կետերը. Ծանոթություն Ուսխորհրդի կանոնադրության ներկայացում Որակի ապահովման ուսանողական հանձնաժողովի կազմի ընտրություն 2023-2024 ուստարվա միջոցառումների ծրագրի հաստատում Ուսուցչի տոնին նվիրված միջոցառման կազմակերպչական հարցերի քննարկում

Սեպտեմբերի 1…

Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը` գիտելիքի, գրի և դպրության օրը: Շնորհավորում ենք Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը: Բարի մեկնարկ…

Դիպլոմների հանձնում…

Տեղի ունեցավ 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Մեր սիրելի շրջանավարտները, հաղթահարելով ուսումնական գործընթացը՝ ստանում են մասնագիտական որակավորում։ Մաղթում ենք հաջողություններ կյանքի այս նոր շրջափուլում։ Հուսով ենք՝ ՍԵՊՖԱ-ում ստացած գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մեր շրջանավարտներին դառնալ աշխատաշուկայում մրցունակ մասնագետներ։ Կարդալ ավելին …

Ճանապարհորդություն դեպի Մարսել

Այս անգամ ուղղությունը դեպի Ֆրանսիայի հարավ: Օգոստոսի 15-ին ՍԵՊՖԱ-ի ուսանողների մի խումբ մեկնեց Մարսել՝ Septèmes-les-Vallons համայնք։ Խմբի անդամները Արցախի 44-օրյա պատերազմի մասնակիցներ են կամ նրանց ընտանիքի անդամներ։ Այցն իրականացվում է ACFOA-ի կողմից իրականացվող միջազգային համերաշխության ծրագրի շրջանակներում։ Երկշաբաթյա այցի ընթացքում Կարդալ ավելին …

Վարսահարդարները Լիոնում…

ՍԵՊՖԱ-ի վարսավիրական թիմը երկշաբաթյա այցով Լիոնում էր… Գործնական պարապմունքներ, փորձի փոխանակում ֆրանսիացի գործընկերների հետ, նոր ծանոթություններ, նոր գիտելիքներ: 2-րդ կուրսի ուսանողուհիները իրենց պրակտիկան անցկացրեցին Լիոնի հայտնի գեղեցկության սրահներում: Շնորհակալություն ենք հայտնում Լիոնի SEPR կամպուսին և SEPR Annonay -ին ՍԵՊՖԱ – Կարդալ ավելին …

Career Lab…

Հուլիսի 3-ին և 4-ին ՍԵՊՖԱ-ի Կարիերայի կենտրոնի պատասխանատու Անուշ Ստեփանյանը մասնակցեց CareerLab-ի կողմից իրականացված «Կամրջային կրթություն և աշխատաշուկա» թեմայով մասնագիտական կողմնորոշման վերապատրաստմանը։