ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ-12

Փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործընկեր Ռոնի մասնագիտական կրթություն ընկերության ուսանողներն ու դասախոսները մեկ շաբաթ անցկացրին կենտրոնում՝ կիսվելով իրենց մասնագիտական փորձով և գիտելիքներով «Ատամնատեխնիկական գործ», «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում», «Կարի արտադրության տեխնոլոգիա» և
«Խոհարարական գործ» մասնագիտությունների դասավանդող և ուսանողական անձնակազմի հետ:

Ուրախությամբ պետք է նշել, որ ժամանած ուսանողների թվում էին նաև հայազգի վարսավիր և խոհարար ուսանողներ, որոնք սովորում են վերոնշյալ ուսումնական հաստատությունում: Գործնական և տեսական դասերով խիստ հագեցած ծրագրի յից ժամանած դասավանդող Սյուի Սիմ Լամպրյորը ցուցադրեց մազերի կտրման և հարդարման նոր տեխնոլոգիաներ: «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ուսանողների հետ, լաբորատոր աշխատանքներից բացի, կենտրոնի գործընկերներն այցելեցին նաև մասնագիտական կլինիկաներ՝
ուսումնասիրելու հայկական փորձը: Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն http://facebook.com/lyceefrancoarm շրջանակներում իրականացվեցին վարպետության դասեր և մասնագիտական այցեր հայկական արտադրամասեր, նորաձևության կենտրոններ: