Ուսանողի օր…

Ուսանողների միջազգային օրվա առթիվ ՍԵՊՖԱ-ում ՈւԽ-ի նախաձեռնությամբ իրականացվեց «Ապագա քաղաքացին՝ ի դեմս այսօրվա ուսանողի» խորագրով միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին ժամանակակից քաղաքացի կերտելու առանցքային կետերը. «Էկոմտածողություն», «Սոցցանցերից ճիշտ օգտվելու կանոններ», «Գրագիտության դերը հասարակության համար», «Ուսանողների իրավունքներն ու պարտականությունները», «Կյանքում դժվարությունների հաղթահարման ուղիները»: