ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ…

ՍԵՊՖԱ-ում հրաշքներն իրականանում ենԱմանորյա միջոցառմանն ընդառաջ՝ ուսանողները նկարահանել էին փոքրիկ ֆիլմ «ՍԵՊՖԱ-ում հրաշքներն իրականանում են» վերնագրով, որի գլխավոր հերոսը ամանորյա իր երազանքը կապում է ՍԵՊՖԱ-ի հետ, և այն իրականություն է դառնում: Ուսանողները ՍԵՊՖԱ-ն նմանեցրել էին մի պետության, որտեղ օրենքներն այլ են, և բոլորը երջանիկ են: Այն ընդգծելու համար կուրսերից որոշները ներկայացան որպես նախարարություններ և իրենց շնորհավորական ուղերձները հղեցին ներկաներին՝ խոստանալով հետաքրքիր բարեփոխումներ: