Բուլղարիայի դեսպանի և եզդի դպրոցականների այցը…

Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կալին Վասիլև Անաստասովի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը եզդիական համայնքի շուրջ երեսուն աշակերտների, նրանց ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ այցելեց Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն: Հյուրերը ծանոթացան կենտրոնում առկա մասնագիտությունների, արհեստագործական և միջին մասնագիտական կրթական Կարդալ ավելին …

Սոնիա Զդորովցոֆֆի այցը…

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնն ընդունեց Լիոնի քաղաքապետի միջազգային կապերի, համագործակցության և համերաշխության գծով տեղակալ տիկին Սոնիա Զդորովցոֆֆի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին ընդգրկված նաև Լիոնի գործերով հանձնակատար տիկին Ռոքսան Բենեյտոնը, ինչպես նաև Լիոնի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի՝ Հայաստանի Կարդալ ավելին …

ՖՀՄՈՒԿՅԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ-16

2021 թվականի հոկտեմբերի 20-ին Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ ՖՀՄՈՒԿ-ի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցեցին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, գործատուներ և այլ հյուրեր: Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագրեր կնքվեցին «Քարֆուր Արմենիա» Կարդալ ավելին …

World Skills Armenia

Կրկին հաղթանաա՜կ….Այս անգամ էլ «Հայաստանի հմտություններ» ազգային մրցույթում մեր կենտրոնը ներկայացրեցին Գայանեն և Աննան: Եզրափակիչ փուլում Գայանե Սիմոնյանը գրավեց 1-ին տեղը՝ ստանալով ոսկե մեդալ և բացառիկ հնարավորություն մասնակցելու 2022 թվականին Շանհայում կայանալիք «Համաշխարհային հմտություններ» 46-րդ միջազգային մրցույթին, իսկ Աննա Մեջլումյանը Կարդալ ավելին …

Լավագույն աշկերտ

Շնորհավորում ենք մեր կենտրոնը ներկայացնող Գուզույեան Հրակին, ով ճանաչվեց լավագույն աշկերտ «Խոհարար» անվանակարգում, իսկ Կարիերայի կենտրոնի պատասխանատու Անուշ Ստեփանյանը և 2-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգյանը խրախուսվեցին շնորհակալագրերով: Շնորհակալություն «Միասին» հիմնադրամին աշկերտությունը առաջ տանելու, աշկերտներին խրախուսելու և ոգևորելու համար, «Մրցունակ_աշկերտ՝ հասանելի Կարդալ ավելին …

Տեսակավորում ենք թափոնները…

♻️Թափոնների կրճատման եվրոպական շաբաթվա շրջանականերում ուսանողները պատրաստել էին պլաստիկ, ապակե և թղթե թափոնների համար նախատեսված աղբամաններ🟦⬛️🟨՝ ներկայացնելով դրանց ճիշտ օգտագործման կարևորությունն ու արդյունավերությունը👆:Մասնագիտական թափոններից պատրաստված պարագաները ևս ցուցադրվեցին միջոցառման ընթացքում👝: Իսկ օրվա մյուս մասն անցավ Բնապահպանության հիմնախնդիրների վերաբերյալ ճանաչողական հանդիպմամբ Կարդալ ավելին …

Ընթրիք

Ահա և խոստացված արդյունքը… #CEPFA20 պաշտոնական ընթրիք… Խոհարարական և հրուշակագործության գլուխգործոցներ… Բարձրակարգ սպասարկում… Եվ այս ամենը մեզ մոտ՝ ՖՀՄՈՒԿ-ում:

Պատրաստվում ենք…

Անդրադառնում ենք #CEPFA20 պաշտոնական ընթրիքի նախապատրաստական աշխատանքներին…Ֆրանսիայից ժամանած և մեր թիմին միացած շեֆ-խոհարարների, հրուշակագործների և մատուցողների համակարգմամբ մեր ուսանողները մեղվի պես աշխատում են… Հաջորդիվ կներկայացնենք նրանց աշխատանքի արդյունքը… Շարունակելի…

Դեֆիլե

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում #CEPFA20 հանդիսավոր միջոցառման ընթացքում ցուցադրվեցին մեր ուսանողների կողմից կարված հագուստները…Ի դեպ՝ միջոցառման վայրը պատահական չէր ընտրված: Դեֆիլեի առաջին մասը՝ հայկական զարդանախշերով հավաքածուն, կրում էր «Կոմիտաս» խորագիրը:Իսկ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը վկայակոչող Լեժե-Քոչար հավաքածուն կտորի վրա կատարված բատիկա է, որը Կարդալ ավելին …