Գրքի տոնի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում ՈւԽ մշակութային ակումբի անդամները խոսեցին արդյունավետ ընթերցանության մասին:
Ֆրանսիայի Լիոն քաղաքի պատվիրակությանը՝ «Ռոնի մասնագիտական կրթական կենտրոնի» (SEPR) նախագահ Քրիստիան Դրոզը, գլխավոր տնօրեն Վերոնիկ Ֆյուրլանը հանդիպել են փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ: Քննարկմանը մասնակցել է նաև ՍԵՊՖԱ տնօրեն Գոհար Գրիգորյանը: 2022թ. հունիսին Լիոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Երևանի և Լիոնի Կարդալ ավելին …
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչները այցելեցին հայաստանյան մարզեր, եղան ինչպես մասնագիտական ուսումնական հաստատություններում, այնպես էլ ՏԻՄ վարչական կառույցներում,որտեղ քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով: Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Կարդալ ավելին …
Դեկտեմբերից կենտրոնում իրականացվում են Aсtion Against Hunger կազմակերպության կողմից «Տեղահանված և տեղաբնակ խոցելի խմբերի տնտեսական և սոցիալական ներգրավվածությունը Հարավային Կովկասում» (EPIC) ծրագրի համագործակցության շրջանակում կազմակերպված զբաղվածության ոլորտում կիրառվող նորարարական և ներառական «SHUTTLE» մեթոդաբանությամբ իրականացնող դասընթացները, որոնք նախատեսում են զարգացնել ուսանողների Կարդալ ավելին …
ՍԵՊՖԱ-ում հրաշքներն իրականանում ենԱմանորյա միջոցառմանն ընդառաջ՝ ուսանողները նկարահանել էին փոքրիկ ֆիլմ «ՍԵՊՖԱ-ում հրաշքներն իրականանում են» վերնագրով, որի գլխավոր հերոսը ամանորյա իր երազանքը կապում է ՍԵՊՖԱ-ի հետ, և այն իրականություն է դառնում: Ուսանողները ՍԵՊՖԱ-ն նմանեցրել էին մի պետության, որտեղ օրենքներն այլ Կարդալ ավելին …